Ջովանի Լո Սելսոն կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Թոթենհեմի» կիսապաշտպան Ջովանի Լո Սելսոն կարող է տեղափոխվել «Բետիս», հայտնում է Football Espana-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական ակումբը ցանկանում է հետ բերել Արգենտինայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստին։ Հաղորդվում է նաև, որ «Թոթենհեմը» ֆուտբոլիստին առաջարկել է «Ասթոն Վիլային», սակայն նրանք մերժել են։

Այս մրցաշրջանում Լո Սելսոն «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում ֆուտբոլիստը դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։