Ջանլուիջի Բուֆոն. «Նրանց մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կա»

Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է, թե ում է համարում Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնության գլխավոր բացահայտումը:

«Ինձ միանշանակ զարմացրել են Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվողներ Լամին Յամալը և Նիկո Ուիլյամսը: Ես, իհարկե, գիտեի նրանց մասին, բայց նախկինում նրանց անձամբ չէի տեսել։

Նրանց մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կա: Այն, ինչ ես տեսել եմ հեռուստատեսությամբ, Գերմանիայում կայանալիք մրցաշարում կան տաղանդներ, որոնք ապագայի հույս են տալիս։

Պորտուգալիան ուժեղ թիմ ունի, իսկ Ֆրանսիան՝ շատ փորձառու մարզիչ և գերազանց կատարողներ»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։