«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը խոսել է նոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ իր առաջին զրույցի մասին։
«Ես արդեն խոսել եմ Ֆլիկի հետ, նա շնորհավորել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներին EURO-2024-ի խմբային փուլում նրանց հաջող ելույթներից հետո։ Ես ուզում եմ հանդիպել նրա հետ ակումբում, անձամբ զրուցել նրա հետ, իսկ հետո սկսել նախամրցաշրջանային մարզումների ժամանակ կատարել նրա հրահանգները»,- Տորեսի խոսքերն է մեջբերում RAC 1-ը։
Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը «Բարսելոնայի» մարզչի պաշտոնում փոխարինել է Չավի Էրնանդեսին։