«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը խոսել է իր նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին։
«Ես չեմ հետևում մամուլին, այն ինձ այնքան էլ չի հետաքրքրում։ Կարևորն այն է, որ ես ցանկանում եմ խաղալ «Բարսելոնայում», և որ մտածում եմ միայն «Բարսելոնայի» մասին։ Ոչ ավելին», – Լոպեսի խոսքերն է մեջբերում Football Espana-ը։
Նախորդ մրցաշրջանում 21-ամյա Ֆերմին Լոպեսը բոլոր մրցաշարերում կատալոնական թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։