Դուգլաս Լուիսը հաջողությամբ բուժզննում է անցել իտալական գրանդում

«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը շուտով կդառնա «Յուվենտուսի» ֆուտբոլիստ։

Ինչպես իր սոցցանցերում հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստն արդեն հաջողությամբ բուժզննում է անցել թուրինյան ակումբի համար։

Գործարքում ընդգրկված կիսապաշտպաններ Սեմ Այլինգը և Էնցո Բարենեչեան նույնպես անցել են անհրաժեշտ բժշկական հետազոտությունները՝ անգլիական թիմին միանալու համար։

Աղբյուրի տեղեկություններով՝ գործարքի գումարը կկազմի 28 միլիոն եվրո՝ հօգուտ «Ասթոն Վիլայի»։