Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն EURO-2024-ի խմբային փուլում բոլորից ավելի հաճախ է հայտնվել խաղից դուրս վիճակում:
Պորտուգալացին երեք խաղում հինգ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում։
Երկրորդ տեղում հունգարացի հարձակվող Բառնաբաս Վարգան է (4):
Երրորդ տեղը կիսում են Ռոմելու Լուկակուն (Բելգիա), Արտեմ Դովբիկը (Ուկրաինա) և Ռասմուս Հեյլունդը (Դանիա)՝ 3-ական։