Հունիսի 28-ի գիշերը կայացավ 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի Ուրուգվայ – Բոլիվիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է ուրուգվայցիների հաղթանակով՝ 5։0 հաշվով։
Ուրուգվայի հավաքականի կազմից աչքի ընկան Մաքսիմիլիանո Արաուխոն, Դարվին Նունյեսը, Ֆակունդո Պելիստրին, Ֆեդերիկո Վալվերդեն և Ռոդրիգո Բենտանկուրը։
Խմբի մյուս խաղում մրցեցին Պանաման և ԱՄՆ-ը։ Հանդիպումն ավարտվել է պանամացիների կամային հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Պանամայի հավաքականի կազմից աչքի ընկան Սեզար Բլեքմանը և Խոսե Ֆախարդոն։ ԱՄՆ-ը միակ պատասխան գոլը խփեց Ֆոլարին Բալոգունը։
Երրորդ տուրում ԱՄՆ-ը կմրցի Ուրուգվայի հետ, Պանաման կհանդիպի Բոլիվիայի հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան հուլիսի 2-ին, մեկնարկը՝ Մոսկվայի ժամանակով 04:00-ին։