«Չելսին» մտադիր չէ դիտարկել 31-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուին «Միլանին» և «Նապոլիին» վաճառելու տարբերակը, որոնք հետաքրքրված են նրանով 40 միլիոն եվրոյից պակաս գումարով, այս մասին հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Միլանը» և «Նապոլին» պատրաստ չեն Լուկակուի համար վճարել այս գինը, ուստի ակնկալում են, որ անգլիական ակումբը կիջեցնի այն։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով հանդես էր գալիս «Ռոմայում»։ Նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման, որոնցում դարձել է 21 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։