«Բարսելոնան» շարունակում է ֆուտբոլիստներ փնտրել հենակետային կիսապաշտպանի դիրքի համար։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանաները» ընտրություն են կատարում «Ռեալ-Սոսյեդադի» ֆուտբոլիստ Միկել Մերինոյի և «Էվերթոնի» հարձակվող Ամադու Օնանայի միջև։ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը դեռևս առաջնահերթություն չէ «Բարսելոնայի» համար։
Հիշեցնենք, որ 29-ամյա գերմանացու պայմանագիրն ավարտվում է մեկ տարուց։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» կարող է բաց թողնել Կիմիխին 30-40 միլիոն եվրոյի դիմաց։ Նշենք, որ «Էվերթոնը» նախկինում 22-ամյա Օնանի համար պահանջում էր 60-70 միլիոն եվրո։
Մերինոյի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալը»։ 28-ամյա իսպանացուն Transfermarkt-ը գնահատում է 50 միլիոն եվրո։