Հայտնի WhoScored վիճակագրական կայքը հրապարակել է EURO-2024-ի խմբային փուլի բոլոր մասնակից երկրների վարկանիշային աղյուսակը։
Ըստ կայքի՝ Եվրոպայի առաջնության 3 հանդիպումներում բացարձակապես վատագույն հավաքականը Շոտլանդիայի ընտրանին էր։ WhoScored-ը նրանց խաղը գնահատել է 6,24:
Առաջատարը Իսպանիայի ընտրանին է՝ 6,97 վարկանիշով։ Երկրորդ տեղում Գերմանիան է (6,89), երրորդում՝ Ֆրանսիան (6,73)։
EURO-2024-ի սենսացիան, Վրաստանի հավաքականը 4-րդ տեղում է (6,66):
Նշենք, որ վարկանիշը կազմվել է յուրաքանչյուր թիմի կատարողականի վիճակագրության հիման վրա: