«Նոայի»` Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպումների վայրն ու ժամանակացույցը

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի «Շկենդիայի» դեմ խաղը «Նոան» կանցկացնի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին և կմեկնարկի ժամը 20:00-ին։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին 22:00՝ Սկոպյեում, «Տոշե Պրոեսկի» մարզադաշտում։