Հազարավոր երկրպագուներ դուրս են եկել Թբիլիսիի փողոցներ՝ տոնելու Վրաստանի հաջողությունը 🎥

Չորեքշաբթի օրը՝ հունիսի 26-ին, Վրաստանի հավաքականը EURO-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրում 2:0 հաշվով հաղթանակ տարավ Պորտուգալիայի նկատմամբ։

Վրաստանի հավաքականի համար այս հաջողությունը պատմական դարձավ՝ իր պատմության մեջ առաջին անգամ հավաքականը դուրս եկավ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ։

Խաղի ավարտից անմիջապես հետո Թբիլիսիում հազարավոր երկրպագուներ դուրս են եկել փողոց՝ տոնելու հաղթանակը։