Վրացի ֆուտբոլիստը կրկնել է Ալան Շիրերի, Միշել Պլատինիի և Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը

Վրաստանի հավաքականի և ամբողջ առաջնության գլխավոր ռմբարկուն Ժորժ Միկաուտաձեն է, ով ընթացիկ մրցաշարում կարողացել է աչքի ընկնել թիմի յուրաքանչյուր խաղում։

Opta-ի փոխանցմամբ՝ Միկաուտաձեն դարձել է պատմության մեջ 9-րդ ֆուտբոլիստը, ով կարողացել է նվազագույնը մեկ գոլ խփել EURO-ի խմբային փուլում իր թիմի յուրաքանչյուր խաղում։

Վրացուց առաջ Միշել Պլատինին (1984), Ալան Շիրերը (1996), Խրիստո Ստոիչկովը (1996), Սավո Միլոշևիչը (2000), Միլան Բարոշը (2004), Ռուդ վան Նիստելռոյը (2004), Գարեթ Բեյլը (2016) և Կրիշտիանու Ռոնալդուն էին կարողացել դա անել (2021):