Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը մարզման ժամանակ հեծանիվից ընկնելուց հետո քթի և կզակի վնասվածք է ստացել

«Նյուքասլի» վինգեր Էնթոնի Գորդոնը վնասվածք է ստացել Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Անգլիայի հավաքականի կազմում։

Ինչպես հայտնում է Goal-ը, 23-ամյա ֆուտբոլիստը վերականգնողական պարապմունքի ժամանակ ընկել է հեծանիվից։ Ընկնելու հետևանքով Գորդոնը քթի և կզակի վնասվածք է ստացել, ինչպես նաև քերծվածքներ՝ ծնկներին ու ոտքի մատերին։

Նշվում է, որ ֆուտբոլիստը կարողացել է ավարտել ազգային հավաքականի մարզումը։

Անգլիան 1/8-րդ եզրափակչում կմրցի Սլովակիայի հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 30-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։