«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Էրիկ տեն Հագի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին անգլիական գրանդի ղեկավարությունը կերկարաձգի պայմանագիրը 54-ամյա հոլանդացու հետ։ Համաձայնագիրը գրեթե պատրաստ է եւ կստորագրվի բոլոր կողմերի կողմից։

Տեն Հեգը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2022 թվականի ամառվանից։ Անցած մրցաշրջանում թիմը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը և նվաճել Անգլիայի գավաթը։