Բելգիայի հավաքականի կիսապաշտպան և գլխավոր աստղ Կևին դե Բրույնեն մեկնաբանել է Ուկրաինայի հետ ոչ-ոքին EURO-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում (0:0)։
«Մենք փորձում էինք հաղթել հանդիպումը և հնարավորություն ունեինք գոլ խփելու մինչև 90-րդ րոպեն: Բայց մենք չէինք ցանկանում անկյունայինի վրա որևէ հնարավորություն գործադրել, քանի որ գիտեինք, որ կարող ենք գոլ բաց թողնել, իսկ հետո դուրս կմնանք EURO-ից:
Երբեմն պետք է ռիսկի դիմել, երբեմն էլ պետք է խելացի խաղալ: Այսօր մենք ուզում էինք խելացի լինել»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։
Նշենք, որ E խմբում բոլոր 4 թիմերն էլ վերջին տուրի մեկնարկից առաջ ունեին 3 միավոր։ Ի վերջո երկու հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ-ոքի, իսկ Ուկրաինան դուրս մնաց գոլերի ավելի վատ տարբերության պատճառով։