Հայտնի է դարձել, թե արդյոք «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաժանվել Խուլիան Ալվարեսից

«Մանչեսթեր Սիթին» չի ցանկանում վաճառել թիմի հարձակվող Խուլիան Ալվարեսին, հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրին։

Ըստ աղբյուրի՝ «Քաղաքայինները» չեն ծրագրում բաց թողնել 24-ամյա ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանում՝ չնայած արգենտինացու նկատմամբ ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» հետաքրքրությանը։

Նախորդ մրցաշրջանում Ալվարեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 հանդիպման, դարձել 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։