«Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում։
Ինչպես հայտնում է Football Italia-ն, 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Քրիստալ Փելեսը»։
Կոստիչը թուրինյան ակումբում է հանդես գալիս 2022 թվականի ամռանից։ Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը «Յուվենտուսի» կազմում 33 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և կատարել 4 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 6,5 միլիոն եվրո։