EURO-2024․ Վրացական հրաշքը շարունակվում է․ վրացիները փլեյ-օֆֆում են

EURO-2024-ի խմբային փուլում Վրաստանի հավաքականը վերջին տուրում մրցեց Պորտուգալիայի դեմ։

Վիլի Սանյոլի սաները կարողացան 2։0 հաշվով փառահեղ հաղթանակի հասնել ու նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր՝ խմբում զբաղեցնելով երրորդ տեղը։

Խաղի հենց 2-րդ րոպեին Խվիչա Կվարացխելիան բացեց հաշիվը, իսկ արդեն 57-րդ րոպեին Ժորժ Միկաուտաձեն 11-մետրանոցից վերջնական հաշիվը ձևակերպեց։

Խմբի մյուս խաղում Թուրքիան 2:1 հաշվով հաղթեց Չեխիային։

Այսպիսով, F խմբում առաջինը Պորտուգալիան է 6 միավորով, երկրորդը Թուրքիան է՝ 6 միավորով, երրորդը՝ Վրաստանը՝ 4 միավորով, վերջինը Չեխիան է՝ 1 միավորով։