Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայում առաջին անգամ նման արդյունք գրանցեց

Պորտուգալիայի հավաքականը EURO-2024-ի խմբային փուլի խաղում 0։2 հաշվով պարտվեց Վրաստանին։

Այսպիսով, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խմբային փուլն ավարտեց առանց գոլերի։

Ինչպես հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, դա հարձակվողի հետ առաջին անգամ է պատահել իր կարիերայում։ Նա ընդհատեց 10 մրցաշարերի (Աշխարհի և Եվրոպայի առաջնություն) անընդմեջ շարքը։