EURO-2024-ի 3-րդ տուրի լավագույն գոլի թեկնածուները

Հայտնի են դարձել Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի լավագույն գոլի կոչման հավակնորդները։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

1. Հաքան Չալհանօղլու (Թուրքիա) Չեխիայի հետ խաղում (2:1),

2. Մատտիա Ձակկանի (Իտալիա) Խորվաթիայի հետ խաղում (1:1),

3. Ֆերան Տորես (Իսպանիա) Ալբանիայի հետ խաղում (1:0),

4. Մեմֆիս Դեպայ (Հոլանդիա) Ավստրիայի հետ խաղում (2:3):

Երեկ՝ հունիսի 26-ին, ավարտվեց Եվրոպայի առաջնության խմբային փուլը։