«Բետիսի» հարձակվողը տեղափոխվում է ՌՊԼ

«Բետիսի» հարձակվող Վիլիան Ժոզեն տեղափոխվում է Մոսկվայի «Սպարտակ», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Ըստ աղբյուրի՝ գործարքը մոտ է ավարտին այն բանից հետո, երբ վերջնական մանրամասները հստակեցվել են։ «Բետիսը» տրանսֆերի համար կստանա 3 միլիոն եվրո։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մոսկվայի «Սպարտակն» արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Բետիսի» հարձակվող Վիլիան Ժոզեի հետ։

Անցած մրցաշրջանում Լա Լիգայում հարձակվողը «Բետիսի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։