Արտուրո Վիդալը նշել է, թե ով է «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը համեմատություն է անցկացրել Մադրիդի «Ռեալի» աստղային խաղացողների՝ հարձակվող Վինիսիուս Ժունիորի և կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի միջև։

«Շատերը կարծում են, որ Վինիսիուսը լավագույնն է, բայց ես այդպես չեմ կարծում: Նրան դեռ շատ բան է պակասում։ Ինձ ավելի շատ դուր է գալիս Բելինգհեմը, թիմի խաղը հենվում է նրա վրա: Ջուդը շատ գոլեր խփեց, այս հարցում նա որոշ չափով նման է ինձ։ Նա լավագույնն էր «Ռեալում», – ասել է Արտուրոն AS-ին։

Անցած մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» Վինիսիուսի և Բելինգհեմի օգնությամբ դարձավ Իսպանիայի և ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի չեմպիոն։ Ջունիորն ու Ջուդը համարվում են 2024 թվականի «Ոսկե Գնդակի» գլխավոր հավակնորդներ։