Կրիշտիանու Ռոնալդուն փոխարինվելիս ոտքով հարվածել է ջրի շշին 🎥

Հունիսի 26-ին Պորտուգալիայի հավաքականը EURO-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում պարտվեց Վրաստանի ընտրանուն՝ 0:2։

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում, չնայած այն բանին, որ թիմը ժամանակից շուտ դուրս էր եկել փլեյ-օֆֆ։

Ռոնալդուն գոլ չխփեց ու փոխարինվեց 66-րդ րոպեին։ Պորտուգալացին խաղադաշտից հեռանալիս ոտքով հարվածել է խաղադաշտի եզրին դրված ջրի շշին։