Ուկրաինան միակ հավաքականն է EURO-ի պատմության մեջ այս արդյունքով

E խմբի թիմերը ավարտեցին EURO-2024-ի խմբային փուլը։

Բոլոր չորս թիմերն էլ վաստակել են 4 միավոր։ Ռումինիան զբաղեցրել է առաջին տեղը, Բելգիան զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Սլովակիան՝ երրորդը: Լրացուցիչ ցուցանիշներով Ուկրաինան չորրորդն է դարձել, թեեւ նույնպես վաստակել է 4 միավոր։

Opta-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի հավաքականը Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ առաջինն էր, որը վաստակած 4 միավորով դարձավ վերջինն իր խմբում։

Սա նաև առաջին դեպքն է, երբ չորս թիմերն էլ նույնքան միավոր են վաստակում։