Անգլիայի հավաքականի առաջատարը հեռացել է թիմի ճամբարից և մեկնել տուն

Կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը շտապ լքել է Անգլիայի հավաքականը և մեկնել տուն՝ ընտանեկան խնդիրների համար, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։

Ըստ The Sun-ի՝ Ֆոդենն ու նրա ընկերուհին՝ Ռեբեկա Կուկը, պատրաստվում են լույս աշխարհ բերել իրենց երրորդ երեխային։

«Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա աստղը մեկնարկային կազմում է եղել EURO-2024-ի ազգային հավաքականի բոլոր երեք հանդիպումներում։

Անգլիայի հավաքականի մրցակիցը EURO-2024-ի 1/8 եզրափակչի համար կորոշվի հունիսի 26-ին։