Կևին դե Բրույնեն և Ռոմելու Լուկակուն շրջանցեցին Տիբո Կուրտուայի ռեկորդը

Հունիսի 26-ին Շտուտգարտում կայացավ Ուկրաինայի և Բելգիայի ազգային հավաքականների հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:

Բելգիայի հավաքականի մեկնարկային կազմում էին կիսապաշտպան Կևին դե Բրույնեն և հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Նրանց համար հանդիպումը 25-րդն էր միջազգային խոշոր մրցաշարերում (Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում): Նրանք կրկնեցին Տիբո Կուրտուայի արդյունքը, ով մինչ այսօր առաջինն էր այս ցուցանիշով։

25 խաղում Դե Բրույնեն խփել է 4 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։ Լուկակուն խփել է 11 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։