Ռոնալդինյո. «Ես հրաժարվում եմ դիտել Բրազիլիայի հանդիպումները»

Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Ռոնալդինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում դիտել Ամերիկայի գավաթի ազգային հավաքականի հանդիպումները:

«Ես չեմ պատրաստվում դիտել ոչ մի հանդիպում: Բրազիլիան չունի էներգիա, և վատ է հանդես գալիս: Այդ իսկ պատճառով ես ոչ մի հանդիպում չեմ դիտի։ Ես հրաժարվում եմ դիտել Բրազիլիայի հանդիպումները:

Գործերը լավ չեն ընթանում։ Չկա բավականաչափ եռանդ, չկա բավարար նվիրվածություն», – ասել է Ռոնալդինյոն YouTube-ի Cartoloucos ալիքին:

Խմբային փուլում բրազիլացիները կխաղան Կոստա Ռիկայի (հունիսի 25), Պարագվայի (հունիսի 29) և Կոլումբիայի (հուլիսի 3) հետ։