Պեպ Գվարդիոլա․ «Հիմա ավելի մոտ եմ հեռանալուն»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է անգլիական ակումբում իր ապագայի մասին։

«Իրականությունն այն է, որ ես հիմա ավելի մոտ եմ հեռանալուն, քան մնալուն: Մենք քննարկել ենք ակումբի հետ, ես զգում եմ, որ ցանկանում եմ մնալ։ Ես կմնամ հաջորդ մրցաշրջանում և ընթացքում կխոսեմ ակումբի հետ: Տեսնենք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ է դարձել 2016 թվականի ամռանը՝ Մյունխենի «Բավարիայից» հեռանալուց հետո։