Յուսեֆ Էն Նեսիրին հնարավոր է կարիերան շարունակի անգլիական գրանդում

Լրագրող Ռուդի Գալետին հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է տրանսֆերային առաջարկ անել «Սևիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն Նեսիրիի համար։

27-ամյա մարոկկացու տեղափոխության համար հավանական առաջարկը կկազմի մոտ 15-20 միլիոն եվրո: Ֆուտբոլիստն ինքն արդեն համաձայնել է նման տրանսֆերի

2023/2024 մրցաշրջանում հարձակվողն իսպանական ակումբի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 20 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։