Հանս-Դիտեր Ֆլիկը որոշում է կայացրել Ֆրենկի դե Յոնգի վերաբերյալ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը դեմ է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի վաճառքին և ցանկանում է հաջորդ մրցաշրջանում հոլանդացուն առանցքային դեր տալ, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը նախատեսում է երկարաձգել հոլանդացու հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2026 թվականին: Հաղորդվում է, որ Դե Յոնգը ցանկանում է տեղափոխվել «Բավարիա»։

Նախորդ մրցաշրջանում դե Յոնգը մասնակցել է 30 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։