«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը մեկնաբանել է իտալացի Անտոնիո Կոնտեի նշանակումը թիմի նոր գլխավոր մարզիչ։
Ակումբը Կոնտեի հետ պայմանագիր կնքելու մասին հայտարարեց հունիսի 5-ին։ Համաձայնագիրը նախատեսված է երեք մրցաշրջանով։
«Ես շատ հպարտ եմ, որ Անտոնիո Կոնտեն դարձավ «Նապոլիի» նոր մարզիչը։ Անտոնիոն բարձրակարգ մարզիչ և առաջատար է: Վստահ եմ, որ նրա հետ թիմը կկարողանա վերածնունդ սկսել այն ցիկլի ավարտից հետո, որը մեզ տանում էր դեպի չեմպիոնություն:
Այսօր բացվում է նոր կարևոր գլուխ ակումբի պատմության մեջ»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։