Անտոնիո Կոնտեն գլխավորեց «Նապոլին»

«Նապոլին» հայտարարել է Անտոնիո Կոնտեին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։

54-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է երեք տարով։

Կոնտեի վերջին աշխատանքը եղել է «Թոթենհեմում», որը նա լքել է անցյալ տարվա մարտին: Նախկինում իտալացին մարզել է «Ինտերը», «Չելսին», Իտալիայի ազգային հավաքականը, «Յուվենտուսը», «Սիենան», «Ատալանտան», «Բարին» և «Արեցոն»:

Անցած մրցաշրջանում նեապոլցիները Ա Սերիայում զբաղեցրել են տասներորդ տեղը։