«Արարատի» մարզչական շտաբը մնում է անփոփոխ

«Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը կշարունակի աշխատել թիմի հետ նաև հաջորդ մրցաշրջանում։

Գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանի և նրա մարզչական շտաբի անդամներ Գևորգ Պողոսյանի, Ռաֆայել Սաֆարյանի և Արա Աբրահամյանի հետ պայմանագրերը երկաձգվել են մեկ տարով:

Տիգրան Եսայանն «Արարատը» գլխավորեց այս տարվա փետրվար ամսին: Նրա գլխավորությամբ «Արարատը» 16 խաղում վաստակեց 24 միավոր, որն այդ ժամանահակատվածի համար չորրորդ ցուցանիշն է առաջնությունում:
«Արարատը» նոր մրցաշրջանին կսկսի նախապատրաստվել հունիսի 17-ից: