Անտոնիո Կոնտեն, ով գլխավորել է «Նապոլին», արձագանքել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում իր նշանակմանը։
«Նեապոլը համաշխարհային նշանակության վայր է։ Ես ուրախ և հուզված եմ։ Մի բան կարող եմ խոստանալ՝ կանեմ հնարավոր ամեն ինչ թիմի ու ակումբի աճի համար։ Իմ, ինչպես նաև իմ անձնակազմի պարտավորությունը ամբողջական կլինի», – մարզչի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ 54-ամյա մասնագետը երեք տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։