Հայտնի է՝ «Ռեալի» 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ստացել է 2023/24 մրցաշրջանում թիմի լավագույն խաղացողի մրցանակը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Նախորդ մրցաշրջանում 20-ամյա անգլիացին մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

«Ռեալը» հաղթել է Իսպանիայի առաջնությունն ու Չեմպիոնների Լիգան։