«Բարսելոնան» հետաքրքրված է «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի ծառայություններով, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանում 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելը ակումբի համար առաջնահերթություն է։ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն արդեն կապ է հաստատել Ուիլյամսի գործակալի հետ և ասել, որ նա ամեն ինչ կանի գործարքն իրականացնելու համար։
Հաղորդվում է, որ իսպանացի ֆուտբոլիստի պայմանագրում նշված փոխհատուցման չափը կազմում է 50 մլն եվրո։ Այլ լրատվամիջոցներ գրում են, որ այդ գումարը կարող է հասնել ավելի քան 60 միլիոն եվրոյի։
«Բարսելոնան» մտադիր է ավելի բարձր գին առաջարկել Ուիլյամսի համար, որպեսզի «Ատլետիկը» համաձայնի վճարել մի քանի մասով։ Եթե Բիլբաոյի ակումբը չհամաձայնի նման պայմաններին, ապա կատալոնացիները պատրաստ են միանվագ վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար ամբողջ գումարը։
2023/24 մրցաշրջանում Ուիլյամսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 8 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Ատլետիկի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։