Պեպե Ռեյնան լքեց «Վիլյառեալը»

«Վիլյառեալի» մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտարարել է 41-ամյա դարպասապահ Պեպե Ռեյնայի պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով հեռանալու մասին։

«Պեպե Ռեյնան և «Վիլյառեալը» բաժանվում են։ Շնորհակալություն ամեն ինչի համար, Պեպե։ Ձեր լեգենդը հավերժ կապրի «Վիլյառեալում»»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Պեպե Ռեյնան «Բարսելոնայի» սան է։