Opta. EURO-2024-ում ֆավորիտը Անգլիայի հավաքականն է

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հունիսի 14-ին, որին կմրցեն 24 թիմեր։

Մրցաշարի մեկնարկին մնացել է 10 օր, Opta վիճակագրական գործակալությունը հրապարակել է թիմերի դասակարգման աղյուսակը՝ ելնելով վերջնական հաջողության հասնելու հնարավորություններից։

Վարկանիշի առաջատարը և առաջիկա մրցաշարի գլխավոր ֆավորիտը Անգլիայի հավաքականն է։ Opta-ն հաղթանակը գնահատում է 19,9% հավանականությամբ։ Ֆավորիտների եռյակում են նաև Ֆրանսիան (19,1%) և Գերմանիան (12,4%)։

Ըստ Opta-ի՝ Եվրո-2024-ում հաղթելու ամենաքիչ շանսերն ունի Վրաստանի հավաքականը (0,1%)։