Կիլիան Մբապպեն կարող է 150 միլիոն եվրո ստանալ որպես բոնուս

Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապպեն կարող է 150 միլիոն եվրո ստանալ որպես բոնուս: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Ըստ աղբյուրի՝ այս գումարը կվճարվի հինգ տարվա ընթացքում։ Մբապպեն նույնպես կստանա իր իմիջային իրավունքների տոկոսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալն» ու Մբապպեն հինգ տարվա պայմանագիր են կնքել մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը։ 25-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբին միացել է ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով։