Իկեր Կասիլյաս․ «Երբեք ուշ չէ երջանկությունը գտնելու համար»

Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Իկեր Կասիլյասը արձագանքել է Կիլիան Մբապպեի՝ մադրիդյան ակումբ տեղափոխվելուն։

«Չգիտեմ՝ մենք շահեցինք Չեմպիոնների Լիգան շաբաթ օրը, թե այսօր՝ պայմանագիր կնքելով Մբապպեի հետ։
Բարի գալուստ աշխարհի լավագույն ակումբ՝ Կիլիան։ Երբեք ուշ չէ երջանկությունը գտնելու համար։ Ճանապարհորդությունը դեպի 16-րդ գավաթ սկսվում է ձեզնից»,- գրել է Կասիլյասը սոցցանցերում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալն» ու Մբապպեն հինգ տարվա պայմանագիր են կնքել մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը։