Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները հանդես կգան համատեղ բրիֆինգով

Հունիսի 5-ին՝ ժամը 14:30-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ Արմեն Մելիքբեկյանի և Լևան Կոբիաշվիլիի բրիֆինգը, որի ընթացքում 2 նախագահները հանդես կգան համատեղ հայտարարությամբ։

Այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք ցանկանում են ներկա գտնվել բրիֆինգին, կարող են մինչև վաղը՝ ժամը 12:00, ուղարկել իրենց հայտերը media@ffa.am էլեկտրոնային հասցեին։