«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի ակումբներով, հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա Ալիսոնը սաուդյան ակումբների գլխավոր թիրախներից է, քանի որ լիգայի ղեկավարությունը ցանկանում է, որ նրանց մոտ խաղա բարձրակարգ դարպասապահ։
Ալիսոնի մտերիմներն ասում են, որ բրազիլացին նախընտրում է մնալ Եվրոպայում, քանի որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում և պահպանել Բրազիլիայի հավաքականի առաջին դարպասապահի իր դերը։
2023/24 մրցաշրջանում Ալիսոնը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում, բաց է թողել 32 գոլ և 11 անգամ անառիկ պահել դարպասը։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։