Մադրիդի համայնքը քննարկում է այսպես կոչված «Մբապեի օրենքի» հաստատումը, որը կվերացնի տարածաշրջանային անձնական եկամտահարկը Իսպանիայի մայրաքաղաքում հաստատվող և ներդրումներ կատարող օտարերկրացիների համար։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդի համայնքը որոշ ժամանակ է, ինչ դիտարկում է այս նոր օրենքը և գտնվում է այն հաստատելու վերջնական փուլում։
Նշվում է, որ այս միջոցը հիշեցնում է «Բեքհեմի օրենքը», որը կիրառվել էր 2005 թվականին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելուց երկու տարի անց։ Այս օրենքը մտցրել է հարկային ռեժիմ, որը թույլ է տալիս Իսպանիա տեղափոխվող օտարերկրացիներին աշխատել՝ վճարելով 24% անձնական եկամտահարկի հաստատագրված դրույքաչափ՝ անկախ եկամուտից: