«Թոթենհեմի» ֆուտբոլիստին թալանել են

«Տոտենհեմի» կիսապաշտպան Իվ Բիսումային կողոպտել են Ֆրանսիայում գտնվելու ժամանակ։ Մալիացի ֆուտբոլիստի նկատմամբ արցունքաբեր գազ են օգտագործել, գողացել են նաև նրա ժամացույցը, որի արժեքը գերազանցում է €293 հազարը:

«Մենք տեղյակ ենք միջադեպի մասին և կշարունակենք ստուգել Իվի և նրա ընտանիքի բարօրությունը», — Տոտենհեմի մամուլի ծառայության խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։

Կիսապաշտպանն ասել է, որ փորձել է թաքնվել մոտակա հյուրանոցում, սակայն դրա դռները փակ են եղել։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել ֆրանսիական Կաննի ափին տեղի ունեցածի վերաբերյալ։