«Բենֆիկան» մերժել է Ժոաու Նևեշի տրանսֆերի վերաբերյալ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը։
Պորտուգալական Record հրատարակության համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկել է 60 միլիոն եվրո 19-ամյա կիսապաշտպանի համար, սակայն ակումբի նախագահ Ռուի Կոշտան «անմիջապես մերժել է» մանկունիանցիների առաջարկը։
Նշվում է, որ «Բենֆիկան» չի դիտարկի Նևեշի համար 100 միլիոն եվրոյից պակաս առաջարկներ: Պորտուգալացու փոխհատուցումը կազմում է 120 մլն եվրո։ Նևեսով հետաքրքրված են նաև «Չելսին» , «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը », ՊՍԺ-ն և «Բավարիան», սակայն այս պահին միայն «Մանչեսթեր Յունայթեդն» է ակտիվ քայլեր ձեռնարկել նրան ձեռք բերելու համար։