Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», հաղորդում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա ֆրանսիացին 5 տարվա պայմանագիր է կնքել։ Հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսի 30-ին։
Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 308 հանդիպում, դարձել 256 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ։ 2023 թվականին հարձակվողը դարձավ ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն։
Փարիզցիների հետ Մբապպեն վեց անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, 4 անգամ հաղթել է երկրի գավաթը, երեք անգամ՝ Սուպերգավաթը և երկու անգամ՝ Ֆրանսիայի լիգայի գավաթը։