«Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը արձագանքել է Չեմպիոնների Լիգայում Մադրիդի «Ռեալի» հաղթանակին։
«Շնորհավորում եմ «Ռեալի» ողջ ընտանիքին։ Չեմպիոնների Լիգայի հիանալի հիշողություններ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին կարող է տեղափոխվել «Բավարիա»։
2019 թվականին 26-ամյա ֆուտբոլիստը «Միլան» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 22,8 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում Էրնանդեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։