«Բարսելոնայի» 21-ամյա իսպանացի հարձակվող Անսու Ֆատին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Լրագրող Թոնի Խուանմարտիի տեղեկություններով՝ Ֆատիի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան» և ցանկանում է վարձակալել խաղացողին։
Ըստ աղբյուրի՝ Ֆատիին իր թիմում է ցանկանում տեսնել անձամբ ակումբի նոր մարզիչ Գարսիա Պիմիենտան։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը եզրային հարձակվողը վարձավճարով անցկացրել է «Բրայթոնում»։ Անգլիական թիմի կազմում Ֆատին խաղադաշտ է դուրս եկել 27 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆատիի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։