Վինիսիուս․ «Ուզում եմ ընդմիշտ մնալ «Ռեալում»»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտարարել է իր կարիերայի մնացած մասը մադրիդյան ակումբում անցկացնելու ցանկության մասին։ 23-ամյա բրազիլացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։

«Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ այսքան երկար մնալ այստեղ: Հուսով եմ, որ նախագահը կդիտի այս հարցազրույցը և նորից կերկարաձգի իմ պայմանագիրը։

Ուզում եմ ընդմիշտ մնալ այստեղ, ուզում եմ պատմության մեջ մտնել, ինչպես Տոնին արեց, ինչպես Լուկան, Կարվախալը, Նաչոն… Ֆուտբոլիստները, ովքեր վեց անգամ հաղթել են Չեմպիոնների լիգան ու ցույց են տվել մեզ այս ճանապարհը։ Ցանկանում եմ շարունակել նրանց նման»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Relevo-ն:

Վինիսիոն Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող է դարձել՝ 2022 և 2024 թվականներին Մադրիդի «Ռեալի» հետ նվաճած գավաթը։